Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են. ՀՀ ՏԿԵՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i246834-Արաքսի_ափին_պատնեշի_կառուցման_աշխատանքները_շարունակվում_են._ՀՀ_ՏԿԵՆ
Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
(last modified 2026-06-20T07:45:33+00:00 )
Հունիս 20, 2026 11:08 Asia/Tehran
  • Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են.  ՀՀ ՏԿԵՆ

Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Հայտնում ենք, որ աշխատանքները շարունակվում են»,-ասված է հարցման պատասխանում:

Նախարարությունից այլ մանրամասներ չեն հայտնել։

Դեռ անցյալ տարի  Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը 1,5 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ այն դեպքում, երբ երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար կառուցվող պատնեշի արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար։ Հայկական կողմից ավազի ապօրինի արդյունահանման պատճառով Արաքս գետի հունը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխվել է, ինչի հետևանքով առաջացել է մոտ 330 հեկտար տարածքով կղզի։ Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է կառուցել մոտ 130 մետր երկարությամբ և 8 մետր խորությամբ պատնեշ՝ ջրի հոսքը դեպի նախկին հուն ուղղելու համար։

Նշելի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների հրապարակած այն լուրը, թե Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ իրավունքները հաջորդ 99 տարիների ընթացքում։