Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կայցելի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i246966-Ուրսուլա_ֆոն_դեր_Լյայենը_կայցելի_Հայաստան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
(last modified 2026-06-23T15:07:32+00:00 )
Հունիս 23, 2026 18:33 Asia/Tehran
  • Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

Պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվում է հուլիսի 1-ին, սակայն Politico-ն նշում է, որ ծրագրերը դեռ վերջնականացված չեն, այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։

Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահը մայիսին Երևանում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որից հետո մասնակցել էր նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։