Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i247008-Նիկոլ_Փաշինյանը_հեռախոսով_զրուցել_է_Հնդկաստանի_վարչապետի_հետ._ի_նչ_են_քննարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
(last modified 2026-06-24T15:13:17+00:00 )
Հունիս 24, 2026 18:35 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ. ի՞նչ են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։

«Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։

Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին։

Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ  Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: