ՌԴ վարչապետն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i247254-ՌԴ_վարչապետն_ու_Փաշինյանը_զրուցել_են_հեռախոսով
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
(last modified 2026-07-01T15:06:09+00:00 )
Հուլիս 01, 2026 18:30 Asia/Tehran
  • ՌԴ վարչապետն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր:

Հիշեցնենք` հունիսի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։ Հունիսի 29-ին նա հայտարարեց, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։