Որտե՞ղ է կառուցվելու Քաջարանի թունելը «Հյուսիս-Հարավ» ճանապարհին. ինֆոգրաֆիկա
Անկախ Հայաստանի պատմության մեջ նման երկարության թունելներ երբեք չեն կառուցվել։
Օրերս Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին սկսվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նման երկարության թունելներ երբեք չեն կառուցվել շուտով կսկսվի էլ ավելի մեծ՝ 8,9 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի շինարարությունը Քաջարան-Սիսիան հատվածում։
Ինչ վերաբերում է Քաջարանի թունելին, ապա դրա ընդհանուր երկարությունը ներառյալ մոտեցող ճանապարհները կկազմի 10,2 կմ։
Այն կամբողջացնի Իրանի սահմանից` Ագարակ քաղաք մինչև Քաջարան ընկած հատվածը։ Բոլոր աշխատանքների ավարտից հետո սահմանից մինչև Քաջարան հնարավոր կլինի հասնել ընդամենը կես ժամում՝ երկու անգամ արագ, քան հիմա։
Ինֆոգրաֆիկայում Հայաստանի քարտեզի հարավային մասում կարմիր գույնով պատկերված է Քաջարանի թունելը։ Միաժամանակ երևում է, թե ընդհանուր առմամբ ինչ փուլում է գտնվում «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը, որ հատվածներն են արդեն կառուցված, որոնք են կառուցվում և որոնց շինարարությունը դեռ չի սկսվել։