ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն փոխվի. ՍԴ–ն մերժեց ընդդիմադիրների դիմումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i247400-ՀՀ_ԱԺ_ընտրությունների_արդյունքները_չեն_փոխվի._ՍԴ_ն_մերժեց_ընդդիմադիրների_դիմումները
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընթերցեց ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։
(last modified 2026-07-05T09:41:45+00:00 )
Հուլիս 05, 2026 13:00 Asia/Tehran
  •  ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն փոխվի. ՍԴ–ն մերժեց ընդդիմադիրների դիմումները

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընթերցեց ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։

«Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ, այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,– ասաց նա։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։