Ղազախստանը պատրաստ է ընդլայնել մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների մատակարարումը Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i248178-Ղազախստանը_պատրաստ_է_ընդլայնել_մեքենաշինության_մետալուրգիայի_և_թեթև_արդյունաբերության_ապրանքների_մատակարարումը_Հայաստան
Տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևի հետ, տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
(last modified 2026-07-27T08:52:18+00:00 )
Հուլիս 27, 2026 12:16 Asia/Tehran
  • Ղազախստանը պատրաստ է ընդլայնել մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների մատակարարումը Հայաստան

Տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևի հետ, տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, նախարար Ե.Նագասպաևը վերահաստատել է ղազախական արտադրողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ ընդլայնելու մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորների, մարտկոցների և այլնի մատակարարման ծավալները դեպի Հայաստան:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ընդլայնման՝ բարձր և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: