ՀՀ տնտեսության այսօրվա խնդիրները չեն կարող փոխհատուցվել ԵՄ հնարավոր ապագա շահով. Խաչատրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i248774-ՀՀ_տնտեսության_այսօրվա_խնդիրները_չեն_կարող_փոխհատուցվել_ԵՄ_հնարավոր_ապագա_շահով._Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ ուղղությամբ արվող քայլերն արդեն այսօր տնտեսական խնդիրներ են առաջացնում, մինչդեռ հնարավոր դրական արդյունքները կարող են ի հայտ գալ միայն հեռավոր ապագայում:
(last modified 2026-08-10T12:08:25+00:00 )
Օգոստոս 10, 2026 15:35 Asia/Tehran
  • ՀՀ տնտեսության այսօրվա խնդիրները չեն կարող փոխհատուցվել ԵՄ հնարավոր ապագա շահով. Խաչատրյան

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ ուղղությամբ արվող քայլերն արդեն այսօր տնտեսական խնդիրներ են առաջացնում, մինչդեռ հնարավոր դրական արդյունքները կարող են ի հայտ գալ միայն հեռավոր ապագայում:

 Խաչատրյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից հայկական ձկնամթերքի նկատմամբ սահմանափակումների հիմքում քաղաքական խնդիր է՝ կապված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի հետ:
 
 Նա քննադատել է Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը խնդիրը լուծելու փոխարեն վատթարացրել է հայկական արտադրանքի հեղինակությունը:
 
 Խաչատրյանը պնդում է, որ կառավարությունը պետք է տարիներ առաջ իրական քայլեր ձեռնարկեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, այլ ոչ թե ապավիներ վերարտահանման վրա հիմնված ժամանակավոր աճին:
 
 Նա նաև կասկած է հայտնել, որ ԵՄ անդամակցությունը Հայաստանի համար մոտ ժամանակների հեռանկար է՝ հիշատակելով Թուրքիայի և Վրաստանի օրինակները, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են անդամակցության: