Իրան-Հայաստան համագործակցությունը` տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i251028-Իրան_Հայաստան_համագործակցությունը_տրանսպորտի_և_տրանսպորտային_ենթակառուցվածքների_ոլորտում
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան` Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Դավիթ Իվանյանի հետ և մտքեր փոխանակել տրանսպորտի, տարանցման և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ:
(last modified 2026-10-08T08:43:58+00:00 )
Հոկտեմբեր 08, 2026 11:55 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան համագործակցությունը` տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան` Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Դավիթ Իվանյանի հետ և մտքեր փոխանակել տրանսպորտի, տարանցման և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային տուրքերի նվազեցման, ինչպես նաև երկու երկրների միջև ճանապարհային փոխադրումների և երթևեկության դյուրացման ուղիների հետ կապված հարցեր:

Կողմերը քննարկել են նաև երկաթուղային համագործակցության զարգացումը և Իրանի ու Հայաստանի երկաթուղային գծերի կարողությունների օգտագործումը՝ տարանցիկ երթուղիներն ամրապնդելու, ինչպես նաև Արևելյան Ասիայի երկրների, Սև ծովի տարածաշրջանի և Պարսից ծոցի հետ կապ ապահովելու նպատակով: Այս շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի երկաթուղային գծերի կառուցման և զարգացման մրցույթներին իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը:

Հանդիպմանը քննարկված մյուս թեմաներից էր Իրան-Հայաստան երթուղով ուղևորատար ավտոբուսների համար համապատասխան հարմարություններով և ենթակառուցվածքներով օժտված ավտոբուսային տերմինալի ստեղծման առաջարկը, որի նպատակն է   ուղևորափոխադրումները դյուրացնել և երկու երկրների միջև ցամաքային տրանսպորտային ծառայությունները բարելավել:

Բացի այդ, կողմերը քննարկել են օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացումը և այս բնագավառում փոխգործակցության ընդլայնման ուղիները: