Հայաստանում հանրահավաքները շարունակվում են
Երևանի իշխանությունների մի խումբ ընդդիմադիրներ հանրահավաք ու երթ կազմակերպելով, իշխանություններից պահանջեցին ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր խմբի կողմնակիցներն անցած գիշեր Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք և ապա երթ կազմակերպելով իշխանություններից պահանջեցին ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից Հարություն Ասլամազյանը հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով հույս հայտնեց, որ ինչքան շուտ ազատության մեջ կլինեն ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի անդամներն ու նաև «Հիմնադիր խորհրդարան» խմբի ղեկավարներից Ժիրայլ Սեֆիլյանը:
Հուլիսի 17-ին Երևանում ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը մի խումբ զինյալների միջոցով գրավվելուց հետո Հայաստանում շարունակաբար բողոքի հանրահավաքներ են կազմակերպվում:
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ժիրայլ Սեֆիլյանին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը զինյալ խմբի հանձվելով վերջ տրվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը: