ԻԻՀ նախագահը ժամանել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i47656-ԻԻՀ_նախագահը_ժամանել_է_Հայաստան
ԻԻՀ նախագահի գկխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Երևան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 08:09 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը ժամանել է Հայաստան

ԻԻՀ նախագահի գկխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Երևան:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդման և համագործակցությունների խորացման ուղղությամբ կառավարության քաղաքականությունների շրջանակներում Կենտրոնական Ասիա շրջայցի առաջին փուլում ժամանել է Երևան:

Պաշտոնական դիմավորմա արարողությունից հետո, ՀՀ նախագահի նստավայրում կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը:

Մեկօրյա այցի ընթացքում Ռոհանին  ՀՀ նախագահի հետ քննակելու է երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:

Բացի այդ գումարվելու է երկու երկրի բարձրաստիճան պատվիրակությունների նիստը և ստորագրվելու են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

ԻԻՀ նախագահի այցի շրջանակներում նաև գումարվելու է Իրան-Հայաստան բիզնես համաժողովը: