Սարգսյանը ԵՏԽ-ին զեկուցել է Ռոհանու հետ ունեցած բանակցությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i48469-Սարգսյանը_ԵՏԽ_ին_զեկուցել_է_Ռոհանու_հետ_ունեցած_բանակցությունների_արդյունքները
Երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրընկալությամբ գումարված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրները քննարկեցին Իրանի հետ ազատ գոտի ստեղծելու հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 04:06 Asia/Tehran
  • Սարգսյանը ԵՏԽ-ին զեկուցել է Ռոհանու հետ ունեցած բանակցությունների արդյունքները

Երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրընկալությամբ գումարված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրները քննարկեցին Իրանի հետ ազատ գոտի ստեղծելու հարցը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս նիստի ընթացքում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ժամանակավոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնելով պահանջեց ստորագրել այդ պայմանագիրը:

«Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը»,-հայտարարել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նիստի ընթացքում զեկուցել է անցած չորեքշաբթի օրը՝ Երևանում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու հետ վարած բանակցությունների մասին, որի ընթացքում կողմերն ընդգծել են Պարսից ծոցը Սև ծովին կապող փոխադրության միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը:

«Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: