Զանիերը և Նալբանդյանը կարևորել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i52577-Զանիերը_և_Նալբանդյանը_կարևորել_են_ԵԱՀԿ_երևանյան_գրասենյակի_գործունեությունը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2017 11:07 Asia/Tehran
  • Զանիերը և Նալբանդյանը կարևորել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը՝ զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի աշխատանքը։

Armenpress.am