ԱՄՆ-ի արձագանքը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i61200-ԱՄՆ_ի_արձագանքը_ԵԱՀԿ_Երևանի_գրասենյակի_փակմանը
ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: Այս մասին նշված է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2017 11:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի արձագանքը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակմանը

ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: Այս մասին նշված է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց երկարաձգել մանդատը, քանի դեռ գրասենյակը չի դադարեցրել ականազերծման հետ կապված մարդասիրական գործունեությունը: Հայաստանը փոխզիջման ոգով համաձայնվեց, որ Երևանի գրասենյակը չշարունակի այդ գործունեությունը: Չնայած նախագահության՝ ամիսներ տևած ջանքերին, հնարավոր չեղավ բոլոր անդամ երկրների համար գոհացուցիչ լեզու գտնել գրասենյակի մանդատի երկարացման հարցում», - նշված է հայտարարությունում:

ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ-ին շարունակելու համագործակցությունը Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ և կոչ անում նախագահությանը և գլխավոր քարտուղարին Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունը պահպանելու նոր ուղիներ փնտրել:

lragir.am