Հայկական «Էլպիդա»-ն գազի նոր ծախսաչափ է ստեղծել
«Գազպրոմ Հայաստան»-ում փորձարկում են հայկական «Էլպիդա» ընկերության գազի համար նոր չափիչ սարքը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության ղեկավար Արկադի Խիտարովը` սարքերը թույլ են տալիս չափել գազի ծախսերը` հաշվի առնելով ջերմաստիճանն ու ճնշումը, սակայն դրանք կարելի է կարգավորել ցանկացած տվյալներ փոխանցելու ուղղությամբ:
Նախկին մշակումներն ընկերությունն ընդլայնել է այս ծախսաչափում: Նման մոդելներ արդեն տեղադրվել են Հայաստանի գազաբաշխիչ ցանցում:
«Այնտեղ մենք տեղադրել են համացանցային կապ եւ նոր ինտերֆեյս: Տվյալները կարելի է հաշվարկել հեռվում կամ տեղում», - նշել է մասնագետը:
Սարքն այնպես է նախագծված, որ հաղորդիչներից հավաքի ու տարբեր տեսակի տվյալներ փոխանցի` ջերմաստիճանը, ճնշումը եւ այլն:
«Կարելի է միացնել ամենատարբեր հաղորդիչներ` մոնիթորինգի ցանկացած խնդրի համար: Բավական է միայն վերածրագրավորել սարքը», - հստակեցրել է Խիտարովը:
Նոր տեխնոլոգիան ընկերությունը պատրաստվում է զարգացնել հայկական երկու այլ ընկերությունների` «Լոկատոր»-ի եւ «А-2»-ի հետ համատեղ:
Իր նախագիծն ընկերությունը ներկայացրել է տեխնոլոգիական դրամաշնորհների STEP մրցույթին, որը տեղի է ունենում Եվրամիության, Միջազգային համագործակցության գերմանական հասարակության (GIZ) եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ:
News.am