Հակառակորդը կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i62092-Հակառակորդը_կառավարվող_հրթիռ_է_արձակել_ՊԲ_ռազմական_օբյեկտի_ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ԼՂ-ի տարածքում հայկական ուժերի հրթիռային մի համակարգի և դրա անձնակազմի ոչնչացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2017 02:58 Asia/Tehran
  • Հակառակորդը կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ԼՂ-ի տարածքում հայկական ուժերի հրթիռային մի համակարգի և դրա անձնակազմի ոչնչացման մասին:

Բաքվից ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ազերի ուժերը երկուշաբթի օրը Ֆիզուլի և Խոջևանդ քաղաքների ուղղությամբ գտնվող առաջնագծում հրթիռային համակարգ տեղադրելու ժամանակ հանդիպելով հայկական ուժերի սպառնալիքին թիրախ են դարձրել այդ երկրի հրթիռային համակարգն ու դրա անձնակազմը:

Այս հաղորդման համաձայն հրթիռային այս համակարգն ունի հինգ անձնակազմ և կարող է հայտնաբերել 45կմ հեռավորության վրա գտնվող  ու հարվածել 9կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատելով իրականացված հարձակման լուրը հայտարարել է, որ «հակառակորդը կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ»: