Հայաստանում Իրանի դեսպանը դրվատեց ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i62630-Հայաստանում_Իրանի_դեսպանը_դրվատեց_ընտրություններին_այդ_երկրում_բնակվող_իրանցիների_մասնակցությունը
Հայաստանում ԻԻՀ դեսպանը դրվատեց ԻԻՀ-ի 12-րդ նախագահական ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների աննախընթաց մասնակցությունը:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Մայիս 22, 2017 07:04 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանը դրվատեց ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների մասնակցությունը

Հայաստանում ԻԻՀ դեսպանը դրվատեց ԻԻՀ-ի 12-րդ նախագահական ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների աննախընթաց մասնակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին կիրակի օրն ասաց. «ԻԻՀ-ի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններին Հայաստանում բնակվող իրանցիների շքեղ ու խուռներամ մասնակցությունն իրանցիների ազգային միասնականության ու սիրո ապացույցն է»:

Հայաստանում բնակվող շուրջ 1700 իրանցիներ ներկա գտնվելով Երևանում ԻԻՀ-ի դեսպանատանը հաստատված քվեարկության կենտրոնում մասնակցեցին ընտրություններին:

ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններն ուրբաթ՝ մայիսի 19-ին տեղի ունեցան Իրանում և աշխարհի 102 երկրներում:

ԻԻՀ-ի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին շահելով ձայների ավելի քան 23 տոկոսը կրկին անգամ ԻԻՀ նախագահ ընտրվեց: