ՀՀ նախագահը շաբաթ օրը կժամանի Թեհրան
Իրանում ՀՀ դեսպանն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օգոստոսի 5-ին Իրան կուղևորի:
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը երկուշաբթի օրը նշեց. «Իրան կատարելիք այցի ընթացքում ՀՀ նախագահին կընկերակցեն ՀՀ ԱԳ և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Աշոտ Մանուկյանը»:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ առավոտյան Թեհրան ժամանելուց հետո կմասնակցի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու երդմնակալության հանդիությանը»,-հայտարարեց Արտաշես Թումանյանը հիշեցնելով, որ ՀՀ նախագահի Թեհրան կատարելիք այցը երկօրյա է լինելու:
ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին `Իրանի իսլամական խորհրդարանում: ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու են արտասահմանյան ավելի քան 90 պատվիրակություններ:
2017 թվականի մայիսի 19-ին միաժամանակ Իրանում և աշխարհի 102 երկրներում անցկացված ԻԻՀ-ի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն` Հասան Ռոհանին շահելով ավելի քան 23 միլիոն ձայն վերընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում: