Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Էստոնիայի գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i71601-Հայաստանի_արտգործնախարարը_հանդիպել_է_Էստոնիայի_գործընկերոջ_հետ
Աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 20:47 Asia/Tehran
  • Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է  Էստոնիայի գործընկերոջ հետ

Աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Armenpress.am