Ադրբեջանի ու Հայաստանի հետ Սիոնիստական ռեժիմի երկակի խաղը
https://parstoday.ir/hy/news/armenia-i72417-Ադրբեջանի_ու_Հայաստանի_հետ_Սիոնիստական_ռեժիմի_երկակի_խաղը
Չնայած Ադրբեջանի հետ Սիոնիստական ռեժիմի սերտ հարաբերություններին, այդ ռեժիմի խորհրդարանի փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 07:50 Asia/Tehran
  • Ադրբեջանի ու Հայաստանի հետ Սիոնիստական ռեժիմի երկակի խաղը

Չնայած Ադրբեջանի հետ Սիոնիստական ռեժիմի սերտ հարաբերություններին, այդ ռեժիմի խորհրդարանի փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գլխավորելով խորհրդարանական մի պատվիրակություն, Հայաստան է այցելել Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի փոխնախագահ Թալի Պլոսկովը և խոնարհվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև:

Նկատի առնելով Ադրբեջանի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների բարձր մակարդակը, ազերի փորձագետները բողոքել են այդ քայլի դեմ և զարմանք ու դժգոհություն հայտնել:

Ադրբեջանական սփյուռքի կենտրոնի տնօրեն Իսմայիլ Աղաևն ասել է.«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերմունքը ցավալի է: Գիտենք, որ շատ երկրներ չեն ընդունում Հայոց Ցեղասպանությունը: Թուրքիան ու Ադրբեջանը համոզված են, որ այդ հարցն առաջ է քաշվել երկու եղբայր պետություններին ճնշելու համար և Իսրայելի այդ քայլը մեզ համար անսպասելի էր»:

Նշելով, որ Ադրբեջանի ու սիոնիստական ռեժիմի միջև բարեկամական սերտ հարաբերություններ են տիրում, Ադրբեջանական սփյուռքի կենտրոնի տնօրենն ասել է.«Իսրայելցի պաշտոնատարի կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումն այդ Ցեղասպանության ճանաշում է նշանակում: Հետևաբար գտնում եմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունները պետք է պաշտոնական բողոք ներկայացնեն Սիոնիստական ռեժիմի այդ անպատասխանատու վերաբերմունքի նկատմամբ»: