Ադրբեջանի ու Հայաստանի հետ Սիոնիստական ռեժիմի երկակի խաղը
Չնայած Ադրբեջանի հետ Սիոնիստական ռեժիմի սերտ հարաբերություններին, այդ ռեժիմի խորհրդարանի փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գլխավորելով խորհրդարանական մի պատվիրակություն, Հայաստան է այցելել Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի փոխնախագահ Թալի Պլոսկովը և խոնարհվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև:
Նկատի առնելով Ադրբեջանի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների բարձր մակարդակը, ազերի փորձագետները բողոքել են այդ քայլի դեմ և զարմանք ու դժգոհություն հայտնել:
Ադրբեջանական սփյուռքի կենտրոնի տնօրեն Իսմայիլ Աղաևն ասել է.«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերմունքը ցավալի է: Գիտենք, որ շատ երկրներ չեն ընդունում Հայոց Ցեղասպանությունը: Թուրքիան ու Ադրբեջանը համոզված են, որ այդ հարցն առաջ է քաշվել երկու եղբայր պետություններին ճնշելու համար և Իսրայելի այդ քայլը մեզ համար անսպասելի էր»:
Նշելով, որ Ադրբեջանի ու սիոնիստական ռեժիմի միջև բարեկամական սերտ հարաբերություններ են տիրում, Ադրբեջանական սփյուռքի կենտրոնի տնօրենն ասել է.«Իսրայելցի պաշտոնատարի կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումն այդ Ցեղասպանության ճանաշում է նշանակում: Հետևաբար գտնում եմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունները պետք է պաշտոնական բողոք ներկայացնեն Սիոնիստական ռեժիմի այդ անպատասխանատու վերաբերմունքի նկատմամբ»: