Հայ փրկարարները Բոսնիա և Հերցեգովինայում կմասնակցեն ՆԱՏՕ-¬ի վարժանքներին
ՀՀ ԱԻՆ 22 փրկարար ծառայողներ սեպտեմբերի 22¬ին մեկնեցին Բոսնիա և Հերցոգովինա՝ մասնակցելու ՆԱՏՕ¬ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից կազմակերպվող «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքին:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարերային աղետների հետևանքների վերացման 18րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: «Բոսնիա և Հերցեգովինա 2017» վարժանքին ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում են ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունների աշխատակիցները, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿի ներկայացուցիչը, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրակարարները և Շիրակի ՄՓՎ հրշեջընդհանուր պրոֆիլի փրկարարները: Նմանատիպ միջազգային դաշտային վարժանքները տարբեր երկրների փրկարարների միջև փորձի փոխանակման մեծ հնարավորություն են: Վարժանքի ծրագրով նախատեսված են համատեղ քննարկումներ և տարբեր գործնական հավաքներ: Համաձայն վարժանքի սցենարի՝ ԲոսնիաՀերցեգովինայի հյուսիսարևելքում հորդառատ անձրևներից վարարել են գետեր, ակտիվացել են սողանքներ, ապա գրանցվել է երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: ՆԱՏՕի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) ամեն տարի կազմակերպում է նմանատիպ վարժանքներ: 2010 թ. վարժանքն անց է կացվել Հայաստանում, որին մասնակցել է 20 երկիր:
Armenpress.am