Լարիջանի. Իրանի խորհրդարանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i74277-Լարիջանի._Իրանի_խորհրդարանն_աջակցում_է_Հայաստանի_հետ_հարաբերությունների_ընդլայնմանը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրանի ու Հայաստանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակում և Իրանի խորհրդարանն աջակցում է երկու երկրի խորհրդարանական, տնտեսական ու քաղաքական համագործակցությունների ընդլայնմանը»:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 07:39 Asia/Tehran
  • Լարիջանի. Իրանի խորհրդարանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրանի ու Հայաստանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակում և Իրանի խորհրդարանն աջակցում է երկու երկրի խորհրդարանական, տնտեսական ու քաղաքական համագործակցությունների ընդլայնմանը»:

Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լառիջանին երկուշաբթի օրը՝ Թեհրանում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, հավելել է. «Իրանում ու Հայաստանում ներդրումների համար ենթահողը պատրաստ է և ճիշտ ճանաչողություն ձեռք բերելով երկու երկրների կարիքների կապակցությամբ պիտի զարկ տալ առևտրական հարաբերություններին»:

«Երկու երկրի միջև վիզային ռեժիմի չեղարկումն ազդեցիկ է եղել տուրիզմի արդյունաբերության ոլորտում և անհրաժեշտ հնարավորություններ ստեղծվելով նաև զարկ է տրվելու գյուղմթերքի ու արդյունաբերական արտադրանքների փոխանակմանն ու տարանցմանը»,-հավելել է Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծելով տուրիզմի արդյունաբերության նշանակությունը:

Իրանի օրենսդիր իշխանության ղեկավարը ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ միակ արդյունավետ ու շահավետ լուծումը երկխոսությունն ու խաղաղ բնակցություն է համարել:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց բարեկամական բնութագրելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն, ասել է. «Երկու երկրի խորհրդարանական ու քաղաքական հարաբերությունները գտնվում են չափազանց լավ մակարդակում և փորձ ենք կատարելու տնտեսական ոլորտում օգտվել երկու երկրի բոլոր հնարավորություններից»:

Նա  նշել է, որ Հայաստանն Իրանի սահմանի մերձակայքում ազատ գոտի է կառուցում, հավելելով. «Միջպետական հանձնաժողովի համանախագահները մեծ դերակատարություն ունեն առևտրի բնագավառում հարաբերությունների ընդլայնման հարցում և այս հանձնաժողովը պիտի սատարի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»:

«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում միշտ ուղղված է եղել անվտանգության ու անդորրի պահպանմանը և խաղաղ երկխոսության միջոցով կարելի է կարգավորել խնդիրները»,-հայտարարել է ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ԼՂ-ի հակամարտության հարցում ԻԻՀ-ի դիրքորոշումների կապակցությամբ: