Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
Հոկտեմբեր 17, 2017 05:06 Asia/Tehran
Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հոկտեմբերի 16ից 18ը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետի և վարչության մասնագետների հետ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կքննարկվեն զորքերում ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և վերահսկման առանձնահատկությունները, ստուգումների կազմակերպման կարգն ու յուրահատկությունները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Armenpress.am
Պիտակ