ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նոր ղեկավար
https://parstoday.ir/hy/news/armenia-i75455-ՆԱՏՕ_ում_ՀՀ_առաքելության_նոր_ղեկավար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, հայտնում է «Արմենպրես»-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 18:24 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նոր ղեկավար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, հայտնում է «Արմենպրես»-ը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել» - ասվում է հրամանագրում:

Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

armedia.am