ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ
Նոյեմբեր 08, 2017 08:38 Asia/Tehran
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը օկուպացված Պաղեստին կատարած այցի ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվել երկկողմ հարաբերությունների, նաև Իրանի հետ կապերի մասին:
Հանդիպմանը կողմերը զրուցել են տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու կիբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղիների շուրջ:
Նալբանդյանը և Նեթանյահուն նաև քննարկել են տարածաշրջանում Իրանի աճող ազդեցության հարցը:
Այցը կայանում է այնպիսի պայմաններում, երբ օգոստոսին լուրեր էին շրջանառվում Հայաստանի դեմ Ադրբեջանի հետ Սիոնիստական ռեժիմի համագործակցության մասին:
Պիտակ