Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i75925-Հայաստանի_ՊՆ_պատվիրակությունը_մասնակցել_է_ՆԱՏՕ_ի_հանդիպմանը
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 19:24 Asia/Tehran
  • Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային եւ տարածաշրջանային ջանքերն ու առաքելության շարունակականությունը։ ՀՀ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչեւ «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների ՀՀ զորախմբի պահպանման վերաբերյալ։

News.am