ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 1.3 մլն եվրո
https://parstoday.ir/hy/news/armenia-i76593-ՆԱՏՕ_ի_Վստահության_հիմնադրամը_ՀՀ_ին_կտրամադրի_1.3_մլն_եվրո
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Հայաստանի և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 19:44 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 1.3 մլն եվրո

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Հայաստանի և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ նման ծրագիր Հայաստանի պարագայում իրականացվում է առաջին անգամ:
«3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո: Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի մարդասիրական նպատակներին»,- ասաց Արտակ Զաքարյանը:
ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի աջակցությամբ ոչնչացվելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր զրահատեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա:
Հիշեցնենք,ո ր ՀՀ-ն ՊՆ-ն ՆԱՏՕ-ի գործընկերն է 1995 թվականից, երբ նույն տարվա հունվարի 13-ին ստորագրեց «Հայաստանի Հանրապետության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջև անվտանգության մասին» համաձայնագիրը:

Tert.am