Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i81829-Կրակովում_մեկնարկել_է_Նալբանդյանի_և_Մամեդյարովի_հանդիպումը
Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Հունվար 18, 2018 16:10 Asia/Tehran
  • Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը

Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,­ հայտնել է Բալայանը: Հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Armenpress.am