Երեւանը կքննարկի իրանական գազի՝ Հայաստանով Վրաստան տարանցման հարցը. ՀՀ էներգետիկայի փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i84203-Երեւանը_կքննարկի_իրանական_գազի_Հայաստանով_Վրաստան_տարանցման_հարցը._ՀՀ_էներգետիկայի_փոխնախարար
Կողմերի միջեւ առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո Երեւանը կքննարկի իրանական գազի՝ Հայաստանով Վրաստան տարանցման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 19:33 Asia/Tehran
  • Երեւանը կքննարկի իրանական գազի՝ Հայաստանով Վրաստան տարանցման հարցը. ՀՀ էներգետիկայի փոխնախարար

Կողմերի միջեւ առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո Երեւանը կքննարկի իրանական գազի՝ Հայաստանով Վրաստան տարանցման հարցը:

Այս մասին փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, հայտարարել է ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նա նշել է, որ կողմերը դեռ չեն քննարկել Իրանից Վրաստան գազի մատակարարման հեռանկարները:
«Երբ կողմերը որոշեն մատակարարումների ծավալներն ու գները, այդ ժամանակ միայն մենք կարող քննարկել տարանցման հարցերը: Սակայն այս պահի դրությամբ նրանք առարկայական պայմանավորվածություններ ձեռք չեն բերել»,- ասաց փոխնախարարը:
Նա հավելեց, որ այս գործարքի արդյունքում Հայաստանը միայն կշահի, քանի որ տարանցման համար կվճարվի:
Ավելի վաղ Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Արագին հայտարարել էր, որ Իրանն աշխարհագրորեն կարող է տարբեր երկրներին գազ մատակարարել, սակայն Վրաստան գազի արտահանման համար պետք է պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի հետ:

News.am