Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Անկարայի առաջին արձագանքը
Մարտ 17, 2018 12:17 Asia/Tehran
Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խնդրին Բաքվում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը՝ հերթական անգամ իր խոսքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:
Անդրադառնալով ցյուրիխյան արձանագրությունների մասին հնչեցված հարցին՝ փոխնախարարն ասել է. «Դա նրանց գործն է: Միևնույնն է՝ այս տարիների ընթացքում նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում դժկամություն են ցուցաբերել»:
lratvakan.am
Պիտակ