Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նոր նախագահին՝ ընտրվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i86833-Ռոհանին_շնորհավորել_է_Հայաստանի_նոր_նախագահին_ընտրվելու_կապակցությամբ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նոր նախագահին՝ ընտրության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 14:01 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նոր նախագահին՝ ընտրվելու կապակցությամբ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նոր նախագահին՝ ընտրության կապակցությամբ:

Հայաստանի պառլամենտը ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ ընտրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանին:

Շաբաթ օրը, Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին հղած ուղերձում Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահություն է հայտնել, որ  հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակությանի կապերը առավել քան երբևէ կընդլայնվեն Թեհրան-Երևան հարաբերությունները:

Ռոհանին խաղաղություն և նորանոր հաջողություներ է մաղթել Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը:

Հայաստանում նախագահության շրջանի տևողությունը 5 տարի է։ Սերժ Սարգսյանը երկու անգամ ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։