Հայաստանում բեռնատար մեքենաներ կարտադրվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i88804-Հայաստանում_բեռնատար_մեքենաներ_կարտադրվեն
AA Trucks ընկերության նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ հայկական բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն առաջին հինգ տարիներին $46 մլն կկազմեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 16, 2018 07:29 Asia/Tehran
  • Հայաստանում բեռնատար մեքենաներ կարտադրվեն

AA Trucks ընկերության նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ հայկական բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն առաջին հինգ տարիներին $46 մլն կկազմեն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը PanARMENIAN.Netին փոխանցեց, որ հայ-ամերիկյան ընկերության արտադրության բեռնատարները կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Վրաստան, Իրան, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի այլ երկրներ:

AA Trucks-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Գագիկյանն էլ հայտնեց, որ մեքենան հայ-ամերիկյան համատեղ արտադրության նոր մակնիշի բեռնատար է լինելու։ Նա նշեց, որ բեռնատարներ կառաջարկվեն տնտեսական տարբեր բնույթի գործունեություն ծավալող ընկերություններին, ինչպես նաև ուժային կառույցներին:

«Բեռնատարի ներքին կահավորումը կհամապատասխանեցվի պատվիրատուի գործունեությանն ու շահագործման նպատակներին»,- ասաց Արմեն Գագիկյանը:

Հոկտեմբերին կառավարության որոշմամբ AA Trucks ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն էր տրամադրվել:

Հայտարարվել էր, որ ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ $40 մլն:Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

hayernaysor.am