Հայաստանը ՝ Իրան-ԵԱՏՄ միացնող կամուրջը
https://parstoday.ir/hy/news/armenia-i92006-Հայաստանը_Իրան_ԵԱՏՄ_միացնող_կամուրջը
«Եվրասիանեթ» կայքը հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվելուց հետո, ավելի է ընդգծվում Հայաստանի դերակատարությունը ՝ որպես կողմերին կապող կամուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 08:35 Asia/Tehran
  • Հայաստանը ՝ Իրան-ԵԱՏՄ միացնող կամուրջը

«Եվրասիանեթ» կայքը հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվելուց հետո, ավելի է ընդգծվում Հայաստանի դերակատարությունը ՝ որպես կողմերին կապող կամուրջ:

Կայքի հաղորդմամբ, Աստանայում կայացած ԵԱՏՄ տնտեսական գագաթնաժողովին առընթեր ստորագրված համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծելու:

Համաձայնագիրն ուժի մեջ է լինելու երեք տարի: Այն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին: Համաձայնագիրը ճանապարհ է հարթելու միությունում Իրանի մշտական անդամակցության համար: ըստ դրա, զորայացվելու են Ռուսաստանի և ԵԱՏՄ միության անդամների հետ Իրանի առևտրական գործարքերի մաքսատուրքերը:

Ըստ աղբյուրի, Հայաստանը որպես ԵԱՏՄ-ում Կովկասյան միակ երկիր և լինելով Իրանի առևտրական գործընկերը, ազատ առևտրի շրջանում գտնվում է հարավային սահմանում: