Իրանն ավելացնելու է Հայաստան արտահանվող գազի ծավալները
https://parstoday.ir/hy/news/armenia-i93732-Իրանն_ավելացնելու_է_Հայաստան_արտահանվող_գազի_ծավալները
Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրենը տեղեկացրել է Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման մասին: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 13:04 Asia/Tehran
  • Իրանն ավելացնելու է Հայաստան  արտահանվող գազի ծավալները

Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրենը տեղեկացրել է Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման մասին: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի  գազի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն երեքշաբթի օրն ասել է.«Երևանի  ՋԷԿ»  փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) ցանկանում է ավելի շատ գազ ստանալ Իրանից և քանի որ Իրանի գազի ազգային ընկերության և «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջև  ստորագրվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»  պայմանագիրը, Հայաստանը ցանկանում է  մեկ միլիոն քառակուսի խորանարդ մետր գազի ծավալն ավելացնելով հասցնել մեկ միլիոն 600 հազար քառակուսի խորանարդ մետրի»: 

Բաբազադեն հավելել է.«Առաջիկա շաբաթ հայկական պատվիրակությունն այս կապակցությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով կժամանի Թեհրան: Համաձայնության կայացման դեպքում, Իրանը կավելացնի Հայաստան  արտահանվող գազի ծավալները»:

Իրանը և Հայաստանը 2004 թվականին ստորագրեցին «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը 20 տարի ժամկետով, որի  համաձայն, Իրանից մատակարարվող գազն օգտագործվում է Հայաստանի ՋԷԿ-երի էներգաբլոկների համար, իսկ  Հայաստանից  էլեկտրաէներգիա է ներկրվում Իրան: