Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i95754-Ադրբեջանն_արձագանքել_է_ՀՀ_վարչապետի_հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի վեևրաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2018 07:40 Asia/Tehran
  • Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի վեևրաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը:

 

Վեչրջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը ԼՂ շփման գոտում ռազմական ուժ է տեղակայում: Նա նշել էր, որ այդպիսով խախտվում է տարածաշրջանի քաղաքական ու ռազմական կայունությունը:

Հեքմաթ Հաջիևն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու` առաջնագիծ զինվորական ծառայություն մեկնելուն, հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը, երկրի հասարակական, քաղաքական ու տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու փոխարեն, ամբոխավարական քայլեր է անում` իր հեղինակությունը բարձրացնելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին մինչ այժմ չի հաջողվել վերջ դնել այս երեսնամայա հակամարտությանը: