Ադրբեջանն ԼՂ այցի պատճառով արգելել է Մերկելի կուսակցության պատգամավորի մուտքը երկիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i97165-Ադրբեջանն_ԼՂ_այցի_պատճառով_արգելել_է_Մերկելի_կուսակցության_պատգամավորի_մուտքը_երկիր
Ադրբեջանի իշխանությունները ԼՂ այցի պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր արգելվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 20:17 Asia/Tehran
  • Ադրբեջանն ԼՂ այցի պատճառով արգելել է Մերկելի կուսակցության պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանի իշխանությունները ԼՂ այցի պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր արգելվել է:

Վայլերը ԼՂ է այցելել 2014 եւ 2016 թվականներին: Հիմա Ադրբեջանը նրան «անցանկալի անձ» է հայտարարել: Ադրբեջան նրա մուտքի արգելքի որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով, այնպես որ ադրբեջանցի դեսպանի հետ այդ հարցով բանակցություններն անարդյունք են ավարտվել, պարզաբանում է Bild-ը:

Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը պետք է օգոստոսի 24-ից Մերկելին ուղեկցեր Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում:

Վայլերը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Ադրբեջանը հաճույքով իրեն որպես ժողովրդավար է ներկայացնում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորի դեմ այդ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարության հետ»,- ասել է Վայլերը: Նա մտադիր է հրաժարվել ուղեւորությունից: