Bloomberg. Դոլարի բռնապետությունն ավարտվում է
Համաշխարհային շուկաներում դոլարի հեգեմոնիան տատանվել է, իսկ համաշխարհային առաջնորդները սկսել են հրաժարվել ճանաչել նրա գերիշխող դիրքը: Այս մասին հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Նշվում է, որ ԱՄՆ-ն դեռ պահպանում է համաշխարհային առաջնորդությունը, քանի որ դոլարը պահանջարկ ունի, սակայն դեռեւս պարզ չէ՝ ինչպես պետք է դոլարի պահանջարկը պահպանել:
Միջոցների թվում հոդվածի հեղինակը նշում է դիվանագիտական շփումների պահպանումը, ԱՄՆ առեւտրային գործընկերների համար դոլարի մատչելիության պահպանումը եւ այլ պետությունների համար արժույթը որպես «մահակ» օգտաագործելուց հրաժաարվելը:
Ընդ որում, նշում է գործակալությունը, աշխարհում աստիճանաբար սկսում են հրաժարվել դոլարից: Մասնավորապես Ռուսաստանը կրճատում է իր ակտիվները ամերիկյան արժույթում, իսկ Չինաստանը էներգետիկ շուկայում սկսել է գործարքներ կնքել յուանով:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ-ից լիովին անկախ ֆինանսական գործիքներ ունենալ՝ չցանկանալով ԵՄ-ին որպես ԱՄՆ-ի «վասալ» տեսնել:
1lur.am