Բաքուն Պերսոնա նոն գրատա է հայտարարել ֆրանսիացի քաղաքապետին
https://parstoday.ir/hy/news/armenia-i99742-Բաքուն_Պերսոնա_նոն_գրատա_է_հայտարարել_ֆրանսիացի_քաղաքապետին
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը ԼՂ կատարած այցի պատճառով Պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայի Սենթաթին քաղաքի քաղաքապետ Գայել Փերդերիոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2018 03:49 Asia/Tehran
  • Բաքուն Պերսոնա նոն գրատա է հայտարարել ֆրանսիացի քաղաքապետին

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը ԼՂ կատարած այցի պատճառով Պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայի Սենթաթին քաղաքի քաղաքապետ Գայել Փերդերիոնին:

Համաձայն «Ռեփորթ» լրատվական կայքի հաղորդման, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան երկուշաբթի օրն ասել է. «Պաշտոնական Բաքուն անօրինական է համարոմ առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համադրության ԼՂ և հայկական ուժերի միջոցով վերահսկվող տարածքներ օտարերկրյա քաղաքացիների այցը»:

Ադրբեջանցի պաշտոնատարը ֆրանսիացի քաղաքապետի այցը ԼՂ դեմ է համարել միջազգային իրավունքին և Ադրբեջանի ու Ֆրանսիայի ազգային օրենքներին և ասել է. «Սենթաթինի քաղաքապետի ուղևորությունը սատարում է ԼՂ-ում «անջատական» ռեժիմի քարոզմանը»:

Աբդուլաևան անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիայի համանախագահությանն ասել է. «Ֆրանսիայի Սենթաթինի քաղաքապետի անօրինական այցը լուրջ հարված է հասցնում Ֆրանսիայի միջնորդական դիրքին և այս հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին»: