-
Մեկնաբանություն - Հայաստանը 2026 թվականի ընտրությունների ճանապարհին․ Փխրուն կոալիցիաներ, արտաքին ճնշում և փորձություն կառավարության համար
Մայիս 24, 2025 07:562026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց Հայաստանում քաղաքական մթնոլորտը դարձել է չափազանց լարված, իսկ ներքին և արտաքին մարտահրավերները դժվարին դրության մեջ են դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
-
Ագարակ-Քաջարան ճանապարհին նույնպես իրականացվում են ենթակառուցվածքային մեծածավալ շինաշխատանքներ
Մայիս 23, 2025 15:53ՀՀ ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ լրագրողների խումբն այցելեց Մեղրու լեռնանցքից մեկ կիլոմետր դեպի Մեղրի տանող ավտոճանապարհի հիմնանորոգման տեղամաս, ինչպես նաև տեղում ծանոթացավ թունելի կառուցման աշխատանքներին։ Մասնավորապես Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածում նախատեսվում է կառուցել երկու թունելներ։
-
Մայր աթոռը դատապարտել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի սադրիչ հայտարարությունները
Մայիս 23, 2025 14:29Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններին, որոնք հնչել են Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում։
-
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով
Մայիս 23, 2025 12:25Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։
-
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր
Մայիս 23, 2025 09:08Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:
-
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ
Մայիս 23, 2025 08:55Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
-
Մոսկվայում կայացել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Մայիս 23, 2025 07:15Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի ֆաքսիմիլային վերահրատարակության հանդիսավոր շնորհանդեսը։
-
Անկարան ակնկալում է, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար
Մայիս 23, 2025 07:01Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ Անկարան գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության վերաբերյալ։
-
Լավրովը պատմել է, թե երբ են Փաշինյանն ու Պուտինը որոշել լիարժեք ծավալով վերսկսել Հայաստանի և ՌԴ-ի միջև շփումները
Մայիս 22, 2025 09:18Վերջին տարիներին մեր դիրքորոշումներում նրբերանգներ են առաջացել այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք տեսնում մեր հարաբերությունների, դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը, ներառյալ դաշնակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։
-
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի Հայաստան մուտքի վիզայի պահանջը
Մայիս 22, 2025 08:58Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը: