-
Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 16, 2024 05:56Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։
-
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքվում գտնվող հայերի հարցը
Նոյեմբեր 16, 2024 05:10Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
-
Կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը խոցելի է դարձրել բանակը և պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Տիգրան Աբրահամյան
Նոյեմբեր 16, 2024 05:03Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունը իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
-
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը
Նոյեմբեր 15, 2024 16:03Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
-
Երևանի և Թեհրանի միջև տնտեսական ամուր համագործակցության ներուժը կարող է օգտագործվել նաև անվտանգային կապերի խորացման համար. իրանցի փորձագետ
Նոյեմբեր 15, 2024 07:54Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող տնտեսական ամուր համագործակցության պոտենցիալը կարող է օգտագործվել նաև քաղաքական և անվտանգային հարաբերությունների խորացման համար՝ հանգեցնելով, օրինակ, երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների անցկացմանը։
-
«Հյուսիս-Հարավ» ծրագիր. Սյունիքում 62 հողամասեր ճանաչվեցին հանրային գերակա շահ. Դրանք պետք է օտարվեն մինչեւ տարեվերջ
Նոյեմբեր 15, 2024 07:37Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում Հյուսիս-հարավ»-ի ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:
-
Բաքվում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները չեն համարում հավակնություն
Նոյեմբեր 15, 2024 07:21Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X հարթակում պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
-
ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը
Նոյեմբեր 15, 2024 06:56ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ:
-
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցե Իրանի գործընկերոջ հետ․ քննարկվել են փոխադարձ հետաքրքրությանն առնչվող հարցեր
Նոյեմբեր 14, 2024 14:41Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳՆ քննարկել են փոխադարձ հետաքրքրությանն առնչվող հարցեր։
-
Անկախության հռչակագիրը ոչ մեկ չի կարող չեղարկել, բացի ժողովրդից․ ՍԴ նախագահ
Նոյեմբեր 14, 2024 14:15Սահմանադրական դատարանը չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Այս մասին լրագրողներին տված ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։