Օլիվեր Սթոուն. ԱՄՆ-ը պատերազմի ծարավ է
https://parstoday.ir/hy/news/world-i250262-Օլիվեր_Սթոուն._ԱՄՆ_ը_պատերազմի_ծարավ_է
Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Օլիվեր Սթոունը քննադատել է ԱՄՆ կառավարության կողմից պատերազմների շարունակական հրահրումը՝ նշելով, որ ԱՄՆ-ը պատերազմի ծարավ է։
(last modified 2026-09-17T09:35:59+00:00 )
Սեպտեմբեր 17, 2026 13:01 Asia/Tehran
  •  Օլիվեր Սթոուն. ԱՄՆ-ը պատերազմի ծարավ է

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Օլիվեր Սթոունը քննադատել է ԱՄՆ կառավարության կողմից պատերազմների շարունակական հրահրումը՝ նշելով, որ ԱՄՆ-ը պատերազմի ծարավ է։

Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդոըմ է, որ Օլիվեր Սթոունը Հռոմի Casa del Cinema կինոթատրոնում, իր 1989 թվականի «Ծնված հուլիսի 4-ին» ֆիլմի ցուցադրության շրջանակում, ասել է. «ԱՄՆ-ը պատերազմի ծարավ է, և այս մոտեցումը, կարծես, այդ երկրի համար մի տեսակ անհրաժեշտություն է։ Կարծում եմ՝ սա ամենատխուր բանն է, որ երբևէ տեսել եմ։ Այս ամենի մեծ մասը անհեթեթ և անիմաստ է, և մեր երկիրը դրանից խորապես տուժել է»։

Վիետնամի պատերազմի վետերան Սթոունը նշել է, որ ԱՄՆ-ի նախորդ պատերազմներից քաղված դասերն անտեսվել են։

Նշելով, որ ԱՄՆ-ը որդեգրել է «շատ ավելի ռազմատենչ» մոտեցում՝ Սթոունը նախազգուշացրել է. «Հուսով եմ՝ մարդիկ կհիշեն իմ ֆիլմը, կդիտեն այն և կհիշեն։

 Հակառակ դեպքում մենք կհայտնվենք ավելի մեծ և ավելի ծանր պատերազմի մեջ, որը շատ ավելի մեծ տառապանք ու ցավ կբերի»։

Միևնույն ժամանակ, Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի ռազմավարական ուսումնասիրությունների պրոֆեսոր Ֆիլիպս Փեյսոն Օ՛Բրայենը The Atlantic ամսագրում հրապարակված հոդվածում գրել է, որ համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է։

Ամերիկացի պատմաբան և քաղաքագիտության մասնագետն այդ հոդվածում, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, գրել է.« «Ամերիկյան դարաշրջանը», որը սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, անխուսափելիորեն մոտենում է ավարտին»։

Օ՛Բրայենի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը, ամբողջ աշխարհում գործող ռազմակայանների և լոգիստիկ համակարգերի ցանցը, ինչպես նաև այդ երկրի ռազմական ու դիվանագիտական համագործակցությունը աշխարհի տարբեր երկրներում բավարար չեղան Իրանին պարտության մատնելու համար։

Նա կանխատեսել է, որ ԱՄՆ-ի համաշխարհային ազդեցության անկման գործընթացը կշարունակվի, հավելելով,  որ Իրանի հետ պատերազմը ցույց տվեց, որ «ամերիկյան դարաշրջանն ավարտվել է»։