-
Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Հունիս 09, 2024 16:22Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` ընդգծելով, որ նա շատ փայլուն պաշտպանում է կարմիրբերետավորների իրավունքները։
-
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո
Հունիս 09, 2024 13:45ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին հայկական պատվիրակության Բուչա այցի հետ կապված: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է News.ru–ն։
-
Երևանը Մոսկվայից պահանջում է պատշաճ խոսակցություն
Հունիս 09, 2024 13:33ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան` հաղորդում է Պետքարտուղարությունը:
-
ՀՀ–ն դառնալու է հուսալի գործընկեր. սրբազանը երկլեզու ուղերձ է հղելմիջազգային հանրությանը
Հունիս 09, 2024 13:10«Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով ադեկվատ արձագանք տալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։
-
Մեկնաբանություն - Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի հետ խաղաղության անհնարինության վերաբերյալ
Հունիս 09, 2024 13:08Թուրքական լրատվամիջոցները հերթական անգամ խոսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հիմնարար տարաձայնությունների շարունակման վեևաբերյալ։
-
Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա արծարծման հայկական օրենսդրական հիմքը. Ոսկանյան
Հունիս 09, 2024 12:49Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման։
-
Հայաստանում ստեղծում են հակառակորդի ռադիոլոկացիայի դեմ նոր, հասանելի տեխնոլոգիա
Հունիս 09, 2024 12:20Հայաստանում հետազոտվում է հակառակորդի ռադիոլոկացիայի միջոցների դեմ պայքարի նոր, ֆինանսապես ավելի հասանելի տեխնոլոգիա։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը, այդ տեխնոլոգիան թույլ կտա գնահատել, թե տարբեր առարկաները ռադիոալիքների անդրադարձման ինչ աստիճան ունեն։
-
Տարածքներ են հանձնելու, մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Հունիս 08, 2024 14:20Այս իշխանությունների օրոք մենք կորցրեցինք Ղարաբաղը որպես պետություն, որպես տարածք, որպես հայրենիքի մաս, այսօր Արցախ գոյություն չունի, այս իշխանությունները Արցախը սկուտեղի վրա հանձնել են Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հավելելով, որ նույնիսկ Ադրբեջանը իր ամենալավ երազում չէր կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կստեղծվի:
-
Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մտել. հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան
Հունիս 08, 2024 14:16Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մտել, պարզ է, որ այս իշխանությունները ձեռքները ծալած չեն նստելու եւ չեն նստել, ինֆորմացիոն տեղեկատվական դաշտում այս երկու ամսի տվայտվում են` ինչ-որ բաներ անելու, չի ստացվում: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, Վանաձորում ընթացող հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:
-
Հայաստանը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»
Հունիս 08, 2024 08:12ՀՀԳ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։