-
Գերիների փոխանակում ե՞րբ է տեղի ունենալու
Դեկտեմբեր 12, 2023 09:51Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունից 3 օր անց գերիների փոխանակում դեռ տեղի չի ունեցել։ Ըստ հայտարարության՝ Հայաստանը պետք է ազատ արձակի 2 ադրբեջանցու, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Նրանց անունները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել։
-
Մոսկվային և Թեհրանին անհանգստացնում է Հայաստանի արևմտամետ կեցվածքը
Դեկտեմբեր 12, 2023 08:34Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին մեկօրյա այցով եղավ Մոսկվայում։ Նպատակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելն է եղել։ Մինչ այդ, հիշեցնենք, ՌԴ նախագահն էլ կատարել էր մերձավորարեւելյան շրջագայություն։
-
Գերիների վերադարձի կոնկրետ օր նշանակված չէ
Դեկտեմբեր 11, 2023 16:12Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունից 3 օր անց գերիների փոխանակում դեռ տեղի չի ունեցել։
-
ՀՀ–ում գործազրկության պաշտոնական ցուցանիշը կրկին ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շարքում
Դեկտեմբեր 11, 2023 15:09Եվրասիական տնտեսական միության երկրների զբաղվածության ծառայության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թ. հոկտեմբերի վերջին կազմել է 827,2 հազար՝ 2022 թ.–ի համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով:
-
Փորձագետ.Ալիևի կոշտ դիրքորոշումները և տարօրինակ պայմանները Հայաստանի հետ համաձայնագրի հիմնական խոչընդոտներից են
Դեկտեմբեր 11, 2023 13:58Կովկասի հարցերով փորձագետ Բուրհան Հեշմաթին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ ասել է. «Իլհամ Ալիևի կոշտ դիրքորոշումները և տարօրինակ պայմանները համաձայնության չգալու հիմնական պատճառն են: Բացի այդ, կա ևս մեկ հիմնական գործոն՝ երկու երկրներն իրական անկախություն չունեն և գտնվում են օտարերկրյա կառավարությունների ազդեցության տակ»։
-
Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բանակցությունների ենթակա չեն․ Կիպրոսի ԱԳՆ ղեկավար
Դեկտեմբեր 11, 2023 13:58Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բանակցությունների ենթակա չեն․ ասել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավարն:
-
Արարատ Միրզոյանը Բրյուսելում խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին
Դեկտեմբեր 11, 2023 13:28ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը խոսել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, անդրադարձել դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
-
Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու․ Գևորգ Պապոյան
Դեկտեմբեր 11, 2023 12:34Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար ռևանշիզմը բացառող երաշխիքներ են պետք։
-
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան
Դեկտեմբեր 11, 2023 11:57Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է մոտ ապագայում Հայաստան այցելել։ Այս մասին նա հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ։
-
Հայաստանը և Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային հարցերով. համաձայնագիրը վավերացվեց
Դեկտեմբեր 11, 2023 09:03Համաձայնագիրը Բրյուսելում է ստորագրվել մոտ 5 ամիս առաջ` հունիսի 23-ին։