-
Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու գտնվելու վայրից. Մարուքյան
Հուլիս 29, 2023 13:25Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ: Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հուլիսի 29-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին:
-
Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի․ Ռուբեն Վարդանյան
Հուլիս 29, 2023 11:38Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում:
-
Մարկեդոնով․ ՀՀ-ն փորձում է ամրապնդել սեփական անվտանգության արտաքին աղբյուրները՝ դիմելով ոչ միայն ՌԴ-ին կամ Արևմուտքին
Հուլիս 28, 2023 16:18Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Cо Տելեգրամ ալիքում, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հանդիպումները, նշել է, որ Հայաստանն ամեն կերպ փորձում է ամրապնդել սեփական անվտանգության արտաքին աղբյուրները՝ դիմելով ոչ միայն ՌԴ-ին կամ Արևմուտքին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ընդունել նրա փաստարկները՝ լինի դա Իրանը կամ Հնդկաստանը։
-
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է միջազգային հարթակներում ստանձնած խոստումներից ու պարտավորություններից «խուսափելու» համար
Հուլիս 28, 2023 15:05Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ հուլիսի 27-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցին՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» (չակերտները՝ Tert.am) տարածքային պահանջներ ներկայացնելուց բացի, Միրզոյանը «անհիմն շահարկումներ» (չակերտները՝ Tert.am) է արել, որոնք կոպտորեն «խեղաթյուրում են» (չակերտները՝ Tert.am) բանակցային գործընթացը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև «պատմական փաստերը» (չակերտները՝ Tert.am):
-
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հուլիս 28, 2023 14:39Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։
-
Հիմնանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածը
Հուլիս 28, 2023 08:20Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան 12.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամնետից։
-
Հակառուսական պատժամիջոցները չեն խանգարի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը. Զավալնի
Հուլիս 28, 2023 08:12Արևմտյան պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդի միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական ծրագրերի իրականացման վրա։
-
Ադրբեջանի Հանրապետությունը արգելափակել է Հայաստանից Ղարաբաղ մարդասիրական բեռների անցումը
Հուլիս 28, 2023 07:46Ադրբեջանի Հանրապետությունը թույլ չի տվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան պարենային օգնություններ փոխադրող բեռնատարների շարասյանն անցնել Լաչինի միջանցքով:
-
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության` ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ․ Արցախի ԱԳՆ
Հուլիս 28, 2023 07:41Արցախի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն մեկնաբանություն է տվել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ։
-
Արցախում օրենք են ընդունել ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ
Հուլիս 28, 2023 06:36Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով: