-
Փաշինյանը հայտնեց՝ նախկին նախարարն ասել է, որ Քոչարյանը և Հեյդար Ալիևը քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը
Հունիս 27, 2023 12:29ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Վաղարշակ Հարությունյանը, ով 1999-ին եղել է Պաշտպանության նախարար, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը 1999 թվականի հուլիսին Սադարակում իր ներկայությամբ քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը:
-
«SOS Artsakh». ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց են սկսել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների դիմաց
Հունիս 27, 2023 08:44ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
-
Փաշինյանը հարցաքննվում է 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում. Ընդդիմությունը բոյկոտել է նիստը
Հունիս 27, 2023 08:29ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 27-ին, կրկին հրավիրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:
-
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները 3 օր կտևեն
Հունիս 27, 2023 03:36Հունիսի 27-ին Վաշինգտոնում մեկնարկող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:
-
Պետք Է միշտ պատրաստ լինել, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, այդ տրամաբանությամբ ենք աշխատում․ ԱԺ նախագահ
Հունիս 26, 2023 16:15Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետք Է մշտապես պատրաստ լինել, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել և հենց այդ տրամաբանությամբ են աշխատում։
-
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է. Թինի Քոքս
Հունիս 26, 2023 16:00Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր լինի օգնություն հասցնել:
-
Արտահանումն աճել է 93.3, ներմուծումը՝ 83.3 տոկոսով. ՀՀ վիճակագրական կոմիտե
Հունիս 26, 2023 15:51Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը բավականին բարձր է եղել և կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:
-
Ադրբեջանն Արցախը փորձում է գաղութացնել․ վերջապես պետք է լրջանանք, եթե դրա հնարավորությունը դեռ կա․ Դավիթ Բաբայան
Հունիս 26, 2023 15:16Այն, ինչ անում է Ադրբեջանը՝ ինտեգրացիայի անվան տակ, ամենաուղիղ իմաստով Արցախի գաղութացում է։
-
Խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, ոչ թե կոչ անեն. Թագուհի Թովմասյանը՝ Լաչինի միջանցքի մասին
Հունիս 26, 2023 15:03Մենակ Կարմիր խաչի միջոցով հիվանդներին տեղափոխելը բացարձակ հարցի լուծում չէ, որովհետեւ Կարմիր խաչը տանում է միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց այնտեղ ունենք լրջագույն խնդիրներ խրոնիկ հիվանդություն ունեցողների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների:
-
ՀՀ-ն կպահպանի «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակը. փորձագետը՝ նոր ատոմակայանի տարբերակների մասին
Հունիս 26, 2023 14:54Մեծ հզորության (օր.՝ 1200 ՄՎտ) ատոմակայանի կառուցումը Հայաստանին թույլ կտա մնալ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը կրում է «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակ, ինչն անվտանգային լուրջ «բարձիկ է»: