Արտահանումն աճել է 93.3, ներմուծումը՝ 83.3 տոկոսով. ՀՀ վիճակագրական կոմիտե
https://parstoday.ir/hy/news/armenia-i202020-Արտահանումն_աճել_է_93.3_ներմուծումը_83.3_տոկոսով._ՀՀ_վիճակագրական_կոմիտե
Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը բավականին բարձր է եղել և կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2023 15:51 Asia/Tehran
  • Արտահանումն աճել է 93.3, ներմուծումը՝ 83.3 տոկոսով. ՀՀ վիճակագրական կոմիտե

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը բավականին բարձր է եղել և կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական նախնական հիմնական ցուցանիշները հունիսի 26–ի դրությամբ։

Ըստ այդ ցուցանիշների` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թ հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 3 տոկոսով: Շինարարության ծավալը 2023 թ 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:

Առևտրի շրջանառության մեջ հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը բավականին բարձր է եղել և կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:

2023 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է նվազում 3.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 86.9 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 5 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 93.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 83.3 տոկոսով:

armeniasputnik.am