-
Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում. եվրոպական հանձնաժողովի զեկույցը
Հունիս 21, 2023 10:35Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները նշանավորվել են քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում Հայաստանի դեմ հրահրող հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ:
-
Հայաստանի դպրոցներում պարսկերենի դասավանդումը պարտադիր դարձավ
Հունիս 20, 2023 15:12Հայաստանից ստացված հաղորդումների համաձայն՝ այս երկրի դպրոցներում պարսկերենը դարձավ պարտադիր դասավանդման առարկա:
-
Կարմիր Խաչ. Բաքուն արգելափակել է Ղարաբաղ տանող ճանապարհը
Հունիս 20, 2023 13:47Հայաստանում Կարմիր Խաչի ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը արգելափակել է Ղարաբաղ տանող ճանապարհը և այդ պատճառով ավելացել են մտահոգությունները այս տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
-
Նախկինները բանակցելով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվել «լավագույն պատերազմի». վարչապետ
Հունիս 20, 2023 13:42ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը։
-
Լավրովի համոզմամբ՝ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման գործընթացին
Հունիս 20, 2023 13:07ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը։
-
Իրավական գործակցության ասպարեզում Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ. ԻԻՀ դեսպանը հրաժեշտի այց է կատարել ՀՀ ՔԿ
Հունիս 20, 2023 13:01Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ հունիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
-
Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով․ Նիկոլ Փաշինյան
Հունիս 20, 2023 12:47Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվել է տարածքների փոխանակման փաստաթուղթ (խմբ․ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու փաստաթուղթ), որը և՛ տարածքային ամբողջականության, և ինքնորոշման իրավունքից անդին է։
-
Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից
Հունիս 20, 2023 12:34Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նեղ կազմով։ Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
-
Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
Հունիս 20, 2023 12:28Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։
-
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. Արտակ Բեգլարյանը հրատապ քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից
Հունիս 20, 2023 10:21Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: