-
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր
Մայիս 26, 2023 13:07ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 26-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
-
ՀՀ ԱԳ փոխնախարարը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Մայիս 26, 2023 12:29ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
-
Հայաստանը պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրի սուվերենության և իրավազորության հիմքի վրա․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
Մայիս 26, 2023 07:59Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
-
Երևանը Բաքվին առաջարկում է միջազգային «մաքսավորների» մոդելը, որը Թբիլիսիում չստացվեց
Մայիս 26, 2023 07:35Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո որդեգրել սահմանային անցակետում մաքսավորների աշխատանքի «վրացական» մոդելը։
-
Երևանը պատրաստ է ապահովել ՀՀ տարածքով Ադբեջանի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Մայիս 26, 2023 07:26Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ապահովել Ադրբեջանից ՀՀ տարածքով տրանսպորտային միջոցների բնականոն անցումը:
-
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարաները համաձայնության են եկել միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու շուրջ
Մայիս 26, 2023 07:08Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրները «լավ առաջընթաց» են գրանցում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
-
Փաշինյանն Ալիևին, Ալիևը՝ Փաշինյանին. «երկխոսություն»՝ ԵԱՏՄ նիստում
Մայիս 25, 2023 13:29Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի մասին, և խոսքը Լաչինի միջանցքի մասին է, որը պետք է մնար ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ։
-
Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին
Մայիս 25, 2023 09:00Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է հայկական կողմի մասնակցության կարեւորությունն օպերատիվ եւ մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
-
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը զավթելու հարցում հույսը դնում է Թուրքիայի վրա և շանտաժի ենթարկում Ռուսաստանին
Մայիս 25, 2023 08:51«Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից»։ Նման կարծիք է հայտնել Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, հայտնում է Haqqin.az-ը։
-
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
Մայիս 25, 2023 08:09Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այսօր Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։