Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարաները համաձայնության են եկել միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200210-Հայաստանի_ու_Ադրբեջանի_ղեկավարաները_համաձայնության_են_եկել_միմյանց_տարածքային_ամբողջականությունը_հարգելու_շուրջ
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրները «լավ առաջընթաց» են գրանցում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2023 07:08 Asia/Tehran
  • Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարաները համաձայնության են եկել միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու շուրջ

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրները «լավ առաջընթաց» են գրանցում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից, հավելել է. «Նկատի ունենալով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է  Ադրբեջանի մաս,  երկու երկրների համար այժմ կա խաղաղության համաձայնության հասնելու հնարավորություն»։

Նա նշել է. «Կան լուրջ պահանջներ հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված մյուս կողմի տարածքային ամբողջականության ճանաչման վրա»։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, սակայն պայմանով, որ այնտեղ ապրող հայերի անվտանգությունը երաշխավորված լինի։

Նախքան համաձայնության գալը երկու երկրների ղեկավարները Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնի ներկայությամբ քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարաձայնությունները:

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր Լաչինի միջանցքի հարցը, որը փակվել էր անցած տարվա դեկտեմբերից՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից: Ավելի ուշ, Բաքուն միջանցքի սկզբում անցակետ տեղադրեց:  Փաշինյանը հայտարարել է, որ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ:

Ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իլհամ Ալիևն ասել է. «Ոչ մի միջանցք չի արգելափակվել... կարիք չկա օգտագործել այս հարթակը անհիմն մեղադրանքների համար»։

Երկու երկրների ղեկավարների միջև մի քանի րոպե տևած բանավեճը ավարտել է Պուտինը, նշելով, որ հարցը շատ զգայուն է:

Վլաիդիմիր Պուտինը նշել է. «Հիմա մենք հնարավորություն կունենանք, ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչի մասին հանգիստ և աշխատանքային միջավայրում խոսել եռակողմ ձևաչափով, և հուսով եմ՝ կհասնենք պայմանավորվածությունների, որոնք կբարելավեն իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև տարածաշրջանում»։